14:02 19 դեկտեմբերի, 201333-ամյա Քիմ Քարդաշյանը ճերմակ բիկինիով մարմինն է ցուցադրել: Ռեալիթի շոուի աստղը Մայամիի լողափում պարծեցել է իր կազմվածով: Daily Mail-ի փոխանցմամբ, այդպիսով նա պատասխանել է բոլոր քննադատներին, ովքեր ծաղրում էին նրա կազմվածքը դստեր` Նորթ Ուեսթի լույս աշխարհ գալուց հետո:







Նշենք, որ 33-ամյա Քիմ Քարդաշյանն ու նրա քույր Քորթնին Բեւեռլի Հիլզում տոնական գնումների են գնացել: Քիմն իր հետ տարել է նաեւ 6 ամսական դստերը՝ Նորթին, իսկ Քորթնին՝ 1.5 տարեկան դստերը՝ Պենելոպային: Մինչ խանութներով շրջելը Քիմն իր միկրոբլոգում դստեր նոր լուսանկար է հրապարակել, իսկ հարցին, թե ինչպես է նրան հաջողվում միշտ լավ տեսք ունենալ, պատասխանել է. «Երբեք ժամանակ մի կորցրեք: Գնացեք մարզասրահ, գեղեցկության սրահ, երբ տուն վերադառնաք, տանը երջանիկ մայր կլինեք»: