ԱՄԷ-ում երբեւէ կառուցված ամենաթանկ հյուրանոցները

15:06   6 հուլիսի, 2023

2027 թվականին ԱՄԷ-ն նախատեսում է ավարտել այս պահին ամենաթանկ հյուրանոցի շինարարությունը։ 3,9 միլիարդ դոլար արժողությամբ Wynn Al Marjan Island Resort-ը կկառուցվի Ռաս Ալ Խայմայի տեխնածին Ալ Մարջան կղզում:

Մեգա հանգստավայրը տեսարան կունենա դեպի Պարսից ծոց: Wynn Al Marjan Island-ը կունենա 1500 սենյակ, լյուքս եւ վիլլա, ինչպես նաեւ՝ երկու տասնյակ ռեստորաններ, սպա, միջոցառումների կենտրոն եւ թատրոն: Հանգստավայրի դիզայնը ոգեշնչված է ինչպես այն շրջապատող բնական լանդշաֆտից, այնպես էլ Wynn Resorts-ի դիզայնի էսթետիկայից:

Մեզ հետաքրքրեց, թե որքան է արժեցել ԱՄԷ-ում այլ հայտնի շքեղ հյուրանոցների կառուցումը։

Burj Al Arab Jumeirah (1 միլիարդ դոլար)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Burj Al Arab (@burjalarab)

Burj Al Arab Jumeirah-ն ԱՄԷ-ում երբեւէ կառուցված ամենաթանկ հյուրանոցներից մեկն է: Հստակ թվեր երբեք չեն հրապարակվել, շինարարությունը գնահատվում է մոտ 1 միլիարդ դոլար:

Շինարարությունը տեւել է հինգ տարի, երկու տարի ծախսվել է կղզու կառուցման վրա, որի վրա գտնվում է հյուրանոցը, իսկ մնացած երեք տարին ծախսվել է հենց հյուրանոցի վրա։ Հյուրանոցն ունի միայն մի քանի տեսակի լյուքս համարներ՝ սկսած լյուքս մեկ ննջասենյակից մինչեւ պտտվող մահճակալով թագավորական սենյակներ: Սենյակի հյուրերը որ կատեգորիան էլ ընտրեն, նրանց կտրամադրվի բաճկոնով ծածկոց, որը կարելի է գտնել միայն Իսլանդիայում: Գիշերային հանգիստ քուն ապահովելու համար հյուրանոցն ունի նաեւ «բարձերի մենյու»՝ 17 տարբեր տեսակի նմուշներով, որոնցից հյուրերը կարող են ընտրություն կատարել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Burj Al Arab (@burjalarab)

Burj Al Arab Jumeirah հյուրանոցը, որը շահագործվում է Jumeirah Group-ի կողմից, հայտնի է, որպես շքեղ հյուրանոց, որին հաճախ անվանում են յոթ աստղանի, թեեւ այս անունը պաշտոնապես ճանաչված չէ: Այս կարգավիճակի ծագումը տարածվել է 1999 թվականից՝ հյուրանոցի բացման ժամանակ այնտեղ այցելած բրիտանացի լրագրողի մասին հայտնի պատմությունից: Հիացած դրա անգերազանցելի շքեղությամբ՝ լրագրողը նրան շնորհել է աշխարհի միակ յոթաստղանի հյուրանոցի կոչումը։ Այնուամենայնիվ, Jumeirah Group-ը Burj Al Arab-ին երբեք պաշտոնապես այդպես չի բնութագրել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Burj Al Arab (@burjalarab)

Հատկանշական է, որ Burj Al Arab-ը համարվում է աշխարհի ամենաբարձր հյուրանոցներից մեկը․ դրա բարձրությունը 321 մետր է։ Ի լրումն իր առաջնային կարգավիճակի, հյուրանոցը հասավ եւս մեկ նվաճման՝ 2008 թվականին արտադրելով աշխարհի ամենաթանկ կոկտեյլը՝ 27 321 դիրհամ արժողությամբ (7439 դոլար):

Atlantis, The Royal (1,4 միլիարդ դոլար)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Atlantis The Royal (@atlantistheroyal)

Atlantis The Royal հյուրանոցի մեծ բացումն արժեցել է 1,4 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը։

Հյուրանոցն ունի 795 սենյակ եւ լյուքս, այդ թվում՝ 16 թագավորական լյուքս համարներ, որոնցից յուրաքանչյուրում կա անձնական սպասարկող: Կան նաեւ 100 լողավազան, 18 ռեստորան եւ բար, ծովափնյա եւ գիշերային ակումբներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Atlantis The Royal (@atlantistheroyal)

Հյուրանոցը հանրության համար բացվել է 2023 թվականի փետրվարին՝Բեյոնսեի կազմակերպած մեծ խնջույքով:

Atlantis, The Palm (1,5 միլիարդ դոլար)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Atlantis The Palm, Dubai (@atlantisthepalm)

Որպես «Դուբայի դարպաս» հայտնի Atlantis, The Palm-ն առաջին հանգստավայրն էր, որը բացվեց Palm Jumeirah-ում՝ 2008 թվականին:

Atlantis-ն ունի 31 ռեստորան, բար եւ ծովափնյա ակումբ, որտեղ ներկայացված են Գորդոն Ռամզեյը եւ Նոբու Մացուհիսան, ինչպես նաև Օսիանոն, որը երկու անգամ ճանաչվել է տարվա ռեստորան Gault&Millau ԱՄԷ-ի կողմից: Հանգստավայրը տարեկան սպասարկում է 4,4 միլիոն հյուրի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Atlantis The Palm, Dubai (@atlantisthepalm)

Lost Chambers Resort ակվարիումում ապրում են ավելի քան 65 000 ծովային կենդանիներ, իսկ բնական բուծման ծրագիրը օգնում է պահպանել Պարսից ծոցի կենսաբազմազանությունը:

Առողջարանային այլ տեսարժան վայրերը ներառում են աշխարհի ամենամեծ ջրաշխարհը, Aquaventure-ը, առեւտրի գոտիները, սպան եւ այլն:

Emirates Palace Mandarin Oriental՝ Աբու Դաբիում (3 միլիարդ դոլար )

CNN-ի տվյալներով՝ Emirates Palace-ի կառուցման համար ծախսվել է 3 միլիարդ դոլար: Հինգ աստղանի հյուրանոցը հայտնի է ճանաչված մարդկանց եւ ԱՄԷ թագավորական ընտանիքի անդամների կողմից: Այն առաջին անգամ բացել է իր դռներն ու 394 շքեղ սենյակները հանրության առջեւ 2005 թվականին։

Այն հայտնի է իր մասնավոր՝ 1,3 կիլոմետրանոց սպիտակ ավազոտ լողափով եւ շքեղ դեկորով, ունի 1002 ջահ, որոնցից ամենամեծը կշռում է 2,5 տոննա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Emirates Palace Mandarin Oriental, Abu Dhabi (@mo_emiratespalace)

Emirates Palace-ը ուրույն տեղ ունի Աբու Դաբիի ափամերձ հատվածում եւ  հայտնի է իր ոսկուց պատրաստված իրերով, այդ թվում՝ ուտելի 24 կարատանոց ոսկու փաթիլներով, որոնք ավելացվում են սուրճի մեջ, նախասրահում կա ոսկու վաճառքի մեքենա։ Հյուրանոցը հայտնի է նաեւ աշխարհի ամենամանրամասն կառուցված ոսկե գմբեթներով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Emirates Palace Mandarin Oriental, Abu Dhabi (@mo_emiratespalace)



© NEWS.am STYLE