Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Քանյե Ուեսթի հակասեմական արտահայտությունները

16:22   7 հուլիսի, 2023

Hulu-ի The Kardashians սերիալի վերջին դրվագում Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հակասեմական հայտարարությունները։ Նրան խոսքերը մեջբերում է Variety-ն։

Քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ քննարկման ժամանակ Քիմը լաց է լինում՝ ասելով, որ երկու օր է հագուստը չի փոխել. «Ես լավ չեմ։ Այսօր ես այնքան ծանր օր եմ ունեվել։ Ես պետք է ինձ հավաքեմ, բայց չեմ կարողանում»։

Դրվագը նկարահանվել է աշնանը։ Քիմը հավելել է, որ սկանդալի ժամանակ չի շփվել Ուեսթի հետ. Քարդաշյանը վախեցել է, որ Քանյեն կբարկանա իր վրա։

«Ես ամաչում եմ, որ նա այդքան տարբերվում է այն տղամարդուց, ում հետ ես ամուսնացել եմ, քանի որ նա այն մարդն է, ում ես սիրում եւ հիշում եմ: Տխուր իրավիճակ է, եւ ես չգիտեմ, թե ինչպես վարվեմ դրա հետ էմոցիոնալ առումով: Ես կոնֆլիկտ ունեմ, քանի որ չեմ ցանկանում  միջամտել եւ լինել իմ երեխաների հոր անկմանը պատճառի մի մասնիկը»,- կիսվել է Քիմը։ Նա հայտարարել է, որ «ամեն ինչ կանի հին Քանյեին վերադարձնելու համար»։



© NEWS.am STYLE