Լողափ միայն այս լուքով․ Քիմ Քարդաշյանը բիկինին կրում է թափանցիկ տաբատով

12:37   9 հուլիսի, 2023

Քիմ Քարդաշյանը սիրում է երկրպագուներին ոգեշնչել իր կեպարներով։ Նախօրեին նա ցուցադրել էր մի հավաքածու, որը կատարյալ է հանգստի համար։ Նայում եւ ուշադրություն ենք դարձնում։

9188c1b3661b41c54416cdff512c9a66-819x1024.jpg (327 KB)

Քիմը շարունակում է գովազդել իր SKIMS ապրանքանիշի ամառային հավաքածուն։ Այս անգամ նա փորձել է վարդագույն անսամբլ եւ աջակցել barbiecore թրենդին։ Քարդաշյանը բիկինին համադրել է թափանցիկ տաբատի հետ, որպեսզի արձակուրդում ոտքերը չվառվեն։

358346310_997283591284255_4561826314279129389_n.jpg (321 KB)

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Քիմ Քարդաշյանի անձնական կյանքին հետեւում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Ամեն անգամ, երբ աստղը հանրությանն է դուրս գալիս տղամարդու ընկերակցությամբ, նրան վերագրվում է սիրավեպ: Վերջերս ինսայդերները հայտնել էին, որ նա սիրահարված է տղամարդու, ում ինքնությունը չի բացահայտվում։ Կրակի վրա յուղ լցրեց The Kardashians-ի թողարկումը, որտեղ Քիմն ակնարկում է, որ իր սիրտն իսկապես զբաղված է։



© NEWS.am STYLE