Լողազգեստների դիզայներները որոշել են մոդելներին պոդիում բարձրացնել ինչով է մայրն է լույս աշխարհ բերել

23:22   11 հուլիսի, 2023

Լողազգեստի դիզայներներն իրենց ստեղծագործություններում գնալով ավելի են հակվում դեպի «մինիմալիզմ»: Դատելով Miami Swim Week 2023-ի ցուցադրություններից՝ որոշ դիզայներներ որոշել են չանհանգստանալ եւ մոդելներին պոդիում են բարձրացրել այն ամենով, ինչով լույս աշխարհ են եկել։ Նրանք դա անվանում են «մինիմալիստական» բիկինի:

Фотоколлаж (49).jpg (50 KB)

Բայց մի դիզայներ մինիմալիզմը հասցրել է նոր բարձունքների՝ դեբյուտ անելով այն, ինչը կարելի է բնութագրել միայն որպես «vagina G-string»: Ema Savahl ապրանքանիշի սեփականատեր ամերիկացի դիզայներ Էմա Կոջան առաջատարն է «մինիմալիստական» բիկինիներով՝ ցուցադրելով մարմնի բազմաթիվ մերկ մասեր պոդիումում։ Մոդելներից մեկի «բիկինին» կազմված է եղել մարմնի ստորին մասում եւ պտուկներին ամրեցված արծաթյա գործվածքից՝ ցուցադրելով մոդելի բոլոր բարեմասնությունները։  

Նանոսկոպիկ անսամբլն ամրացված էր բարակ, գրեթե աննկատ արծաթյա ժապավեններով: Մոդելը հետեւից ամբողջովին մերկ է թվացել՝ բացառությամբ մի քանի բարակ ժապավենի ու սթրինգի, որը կրկին միաձուլվել է նրա մաշկի երանգի հետ։

Կոյայի ձեռքով պատրաստված մյուս դիզայնը, որը նա նկարագրում է որպես «կրելի արվեստ», պակաս ապշեցուցիչ չէր։ Դա սեւ պուտերով թափանցիկ ցանց էր, որը ծածկում էր մոդելի մարմնի ռազմավարական մասերը։ Թեեւ պարզ չէ, թե որքանով են անջրանցիկ այս հագուստները կամ ինչպես են դրանք կիրառվելու ավազոտ լողափում, պարզ է, որ հանդերձանքը քիչ բան է թողնում երեւակայությանը:



© NEWS.am STYLE