Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն վերադարձել է Երեւան եւ բացահայտում է Հայաստանը (ֆոտո)

17:05   11 հուլիսի, 2023

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն, որը բնակվում է Լոնդոնում եւ համացանցում հայտնի է տարբեր տեսահոլովակների մասին իր արձագանքներով, վերադարձել է Երեւան․ այս անգամ՝ երկար ժամանակով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shady Williams (@shadyshae007)

Շաբաթներ առաջ իր առաջին այցելության ժամանակ (բլոգերն այստեղ էր մեկ շաբաթով) Շեդին տեսել էր նաեւ Երեւանը, զբոսնել Կասկադում, Հյուսիսային պողոտայում, այցելել Ծիծեռնակաբերդ, հասցրել էր զրուցել նաեւ NEWS.am STYLE-ի հետ, սակայն Հայաստանը բացահայտելու հնարավորություն չէր ունեցել։

Shady in Zvartnots Chathedral.png (967 KB)

Բլոգերն օրեր առաջ վերադարձել է՝ այդ բացը լրացնելու, եւ Instagram-ում կիսվում է իր տպավորություններով։ Շեդին արդեն եղել է Զվարթնոց տաճարում, Գեղարդի վանքում եւ Սաղմոսավանքում։ «Այցելեք Հայաստան»,-հետեւորդներին խորհուրդ է տվել Շեդին,-«Պարզ, գեղեցիկ երկինք, զբոսնում եմ արեւի ներքո տաճարի շուրջ»,-կիսվել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shady Williams (@shadyshae007)

Նիգերիացի բլոգեր, երաժիշտ եւ պարող Շեդի Ուիլյամսը, որն առավել հայտնի է Shady Shae անվամբ, հայ հանրության շրջանում հատկապես ճանաչվեց հայկական երգերի մասին նկարահանած  իր արձագանքներով: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ յութուբերին օգտատերերից մեկն ուղարկեց Բրյունետի Future Lover երգն ու առաջարկեց անդրադառնալ նաեւ այդ տեսահոլովակին: Այդպես էլ Շեդին սկսեց ուսումնասիրել հայկական երաժշտությունը, սիրահարվեց նաեւ Հայաստանին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shady Williams (@shadyshae007)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shady Williams (@shadyshae007)



© NEWS.am STYLE