Նոր նկարահանում․ Քիմ Քարդաշյանը ներկայացել է ռետրո ոճի սեքսուալ կերպարում

16:22   13 հուլիսի, 2023

Քիմ Քարդաշյանը երկրպագուներին հաճախ է ցուցադրում իր բարեմասնությունները եւ շատ է հպարտանում դրանցով։ Օրերս հեռուստադիվան նկարահանվել է նոր ֆոտոշարքում։ Նա փորձել է թրենդային՝ պին-ափ ոճի ռետրո կերպար, որը նա ընտրել է սպորտային սննդի ապրանքանիշի հետ համագործակցության համար: Քիմը հագել է բարձր կտրվածքով եւ  խորը դեկոլտեով բոդի։

358778188_1000310921155402_1883729444648107866_n.jpg (208 KB)

Քարդաշյանը կերպարն ամբողջացրել է սպիտակ բարձրակրունկ կոշիկներով, ոտքի ադամանդե ապարանջանով եւ դեղին քարերով շողշողացող վզնոցով։ Վարսահարդարումն ընդգծել է վինտաժային էսթետիկան․ ալիքաձեւ վարսահարդարում։ Աստղի երկրպագուները գնահատել են ոճային ֆոտոշարքը։

358553633_981342229678169_2878772299357101463_n.jpg (247 KB)

«Իրական միսս ոճ», «Կախարդական», - գրել են երկրպագուները:

358502213_1294803291127954_5418874558030131218_n.jpg (236 KB)



© NEWS.am STYLE