Հայկական «ժինգյալով հացը» հայտնվել են Michelin ուղեցույցում՝ շնորհիվ Գլենդելում գտնվող հացի փռի

17:20   13 հուլիսի, 2023

Հայկական «ժինգյալով հացը» (կանաչիով հաց) հայտնվել է Michelin ուղեցույցում՝ Գլենդելում գտնվող «Zhengyalov Hatz» հացի փռի շնորհիվ։

«Քանի՞ տեսակի կանաչի եւ խոտաբույսեր կարող եք նշել: Այս նվազագույն զարդարված հայկական հացում երկու հմուտ խոհարարներ հունցում, փաթաթում եւ թխում են մեկ տասնյակից ավելի տեսակի խոտաբույսերով լցոնված տորտիլիաներ: Կարծես նրանք դա անում էին իրենց ողջ կյանքում՝ աշխատելով թրթնջուկի, սպանախի, կանաչ սոխի եւ ճակնդեղի տերեւների հետ՝ պատրաստելով խիտ, կանաչավուն միջուկ, որը միաժամանակ քաղցր է, թթու, կծու եւ թարմացնող:

Բավականին հեշտ է ուտել մեկը որպես միջուտեստ, իսկ մի քանիսը` ճաշին։ Հարմար է, որ այստեղ պետք չէ գուշակել, թե ուրիշ ինչ պատվիրել։ Ճաշացանկում բացի օկրոշկայից (սամիթով եւ վարունգով կծու յոգուրտ) եւ փախլավայից (շերտավոր ֆիլո խմոր ու աղացած ընկույզ) այլ բան չկա», - նշում է Michelin Guide-ը:



© NEWS.am STYLE