LADANIVA-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել

13:21   13 հուլիսի, 2023

Ֆրանսիական LADANIVA խումբը, որի մեներգչուհին հայուհի Ժակլին Բաղդասարյանն է, նոր տեսահոլովակ է ներկայացրել: Երգն այս անգամ հայերեն չէ, բայց կրկին ռիթմիկ է ու պարային, ինչպես խմբի ստեղծագործությունների մեծամասնությունը: 

Je Voulais՝ այսպես է կոչվում նոր երգը, որը վերցված է խմբի առաջին՝ LADANIVA ալբոմից:

Տեսահոլովակում երաժշտական գիշեր է՝ լույսերով, պարարերով ու նվագակցությամբ: Ստեղծագործությունը, ինչպես եւ նախորդը՝ «Շաքար»-ը, ստացվել է թեթեւ եւ հիշվող: Հիշեցնենք, որ «Շաքարը» թողարկվել էր 4 ամիս առաջ, եւ արդեն ունի ավելի քան 8,5 միլիոն դիտում: Je Voulais-ը YouTube-ում տեղադրվել է ժամեր առաջ, այժմ ունի մոտ 7300 դիտում:



© NEWS.am STYLE