Խնամում ենք յուղոտ մազերը

14:18   14 նոյեմբերի, 2012

Բազմաթիվ կանայք յուղոտ մազերի խնդիր ունեն։ Բավական է մի օր չլվանալ, եւ դրանք անմիջապես անխնամ ու տգեղ տեսք են ստանում։ Փոխում ենք շամպույնները, մտածելով, թե կվերացնենք պատճառը, սակայն, ցավոք, միշտ չէ հաջողվում։ Ինչպե՞ս պայքարել մազերի չափազանց յուղոտ լինելու դեմ։ Որոշ գաղտնիքներ NEWS.am STYLE -ի թղթակցի համար բացեց «Ազալեա» գեղեցկության սրահի վարսահարդար Ժաննա Հովհաննիսյանը.

«Յուղոտ մազերի պատճառ կարող են վիտամինների պակասը, սթրեսը, վատ էկոլոգիան լինել։ Սրանք էլ հենց նյութափոխանակության եւ գլխի մաշկի բջիջների լիրաժեք սնուցման խանգարման պատճառ են դառնում հաճախ։ Գլխի մաշկի ծածկույթի չափից ավելի յուղարտադրության դեպքում անհրաժեշտ է խմել վիտամին C եւ B, ինչպես նաեւ ընդունել ցինկ, երկաթ եւ հանքային այլ նյութեր։ Այս խնդրի դեմ պայքարելու այլ միջոցներ էլ կան՝ մազերի համար հատուկ դիմակներ։

Կեֆիրից դիմակ յուղոտ մազերի համար. նախքան գլուխը լվանալը 1 բաժակ կեֆիր քսեք մազերի ողջ երկայնքով։ Պահեք կես ժամ, ապա մազերը լվացեք սովորականի նման։ Կաթնաթթվային մթերքներն օգնում են նվազեցնել յուղի արտադրությունը, ինչպես նաեւ սնուցում ու խոնավեցնում են մազերը։

Մեղրի դիմակ յուղոտ մազերի համար. 1 թեյի գդալ տրորած ալոեն ավելացրեք 1 թեյի գդալ հնդյուղի (касторовое масло) եւ 1 ճաշի գդալ մեղրի խառնուրդին, լավ խառնեք եւ ստածված զանգվածը տրորելով քսեք մազերի արմատներին։ 15 րոպե անց դիմակը պետք է լվանալ տաք ջրով։

Յուղոտ մազերի բուժման համար շատ արդյունավետ են նաեւ եթերային յուղերը։ Ամեն գլուխ լավանալիս մի քանի կաթիլ հոտավետ յուղեր ավելացրեք ձեր շամպույնին։ Ձեզ կօգնեն հետեյալ եթերայուղերը. կռատուկ, կալենդուլա, երիցուկ, լիմոնախոտ, անանուխ, շալֆեյ։       

Ճիշտ խնամեք մազերը, այդ դեպքում անվերջ խնդիրների աղբյուրից դրանք կվերածվեն ինքնավստահության եւ գեղեցկության աղբյուրի»։

Տեքստը՝ Լաուրա Բալայանի



© NEWS.am STYLE