«Էմիլին Փարիզում»-ի ֆրանսիական շքեղությունը Երևանում. Les Néréides Paris զարդերը  աշխարհահռչակ բրենդի երևանյան բուտիկում

20:15   13 հուլիսի, 2023

 «Էմիլին Փարիզում» հեռուստասերիալի ֆրանսիական շքեղությունը հասանելի է Երևանում։ Հերոսուհի Լիլի Քոլինզի էլեգանտ, բայց չարաճճի ոճը կարելի է իրականություն դարձնել Les Néréides Paris զարդերի շնորհիվ: Զարդերի հենց այս եզակի և նրբաճաշակ մոդելներն է Էմիլին կրում հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ Այժմ դրանք կարելի է ձեռք բերել Երևանի կենտրոնում Մաշտոցի պողոտա 9 հասցեում գտնվող Les Néréides Armenia բուտիկից։ Les Néréides Paris-ը 40-ից ավելի բուտիկներ ունի աշխարհի տարբեր մայրաքաղաքներում և նորաձևության կենտրոններում: 

Фотоколлаж (51).jpg (51 KB)

Այս եզակի բարձրորակ զարդերն ունիվերսալ են և յուրաքանչյուր նմուշ չկրկնվող ձեռքի աշխատանք է: Անկախ ոճից դրանք կարող են կրել գրեթե բոլորը՝ լինի դա հասուն տիկին, որը նախընտրում է դասական ոճ, թե, այսպես կոչված, գերժամանակակից It-girls համարվող կին։

IMG_5678.JPG (60 KB)

IMG_5679.JPG (29 KB)

Les Néréides Paris-նը հիմնադրել են Պասկալ և Էնզո Ամադեոները 1980-ին Նիցցայում: Դիզայներները ոգեշնչվում են բնությունից և կենդանիներից, ինչպես նաև ֆրանսիական օպերայից և բալետից: Բուսական և կենդանական աշխարհին նվիրված նրանց հավաքածուները պատրաստված են համարձակ բուկոլիկ ոճով, որտեղ ծաղիկներն ու կենդանիները նուրբ դիզայնի գլխավոր հերոսներն են:

IMG_5657.JPG (76 KB) 

Բալետի պարուհիների տեսքով նրանց հայտնի կախազարդերը, ականջօղերն ու մյուս զարդերը  յուրահատուկ են, քանի որ դրանք բոլորը տարբեր են․ դրանցից ոչ մեկը նման չէ մյուսին: Այս զարդերը կանանց պարգևում են ամենավառ զգացմունքները՝ արթնացնելով ուրախ հիշողություններ և բացահայտելով կանացի նուրբ երևակայությունները: Les Néréides Paris-ի զարդերը մարմնավորում են ավելին, քան պարզապես նորաձևության հմայքը. դրանք ընդգծում են կնոջ յուրահատկությունը, որը կրում է այդ զարդերը, և միաժամանակ նորից կապում նրան իր զգացմունքների հետ:

IMG_5627.JPG (66 KB)

IMG_5680.JPG (16 KB)

Գերկանացիությունն ու նրբագեղությունը մտածված են ֆրանսիական բարձր  ճաշակի լավագույն ավանդույթներով, որը չի ենթարկվում ժամանակի փորձությանը: Les Néréides Paris-ի ցանկացած արտադրանք նորաձև, ոճային և արդիական տեսք կունենա նույնիսկ տասնյակ տարիներ անց և կարող է նրբաճաշակ ոսկեզօծ զադրը փոխանցվել սերնդեսերունդ: 

IMG_5662.JPG (66 KB)

IMG_5654.JPG (32 KB)

Իր հավաքածուներում Les Néréides Paris-ը պահպանում է բարձրակարգ զարդերից ժառանգած նոու-հաուն: Ամենաանհավանական ծաղիկները, որոնք գտնելու համար շատ ժամանակ է պահանջվում, կենդանություն են ստանում կանացի պարանոցի, ձեռքերի, ականջների վրա՝ ֆանտաստիկ գույների ու համադրությունների պայթյունով: Բոլոր ոսկեզօծ զարդերը նրբորեն ներկվում են ձեռքով՝ էմալի տեխնիկային համապատասխան։

IMG_5660.JPG (76 KB)

IMG_5655.JPG (33 KB)

IMG_5621.JPG (58 KB)

Ինչպե՞ս ընտրել զարդ

IMG_5649.JPG (94 KB)

Les Néréides Paris-ի ձեր զարդերն ընտրելիս խորհուրդ ենք տալիս ապավինել ձեր ինտուիցիային։ Հենց այս կանոնին է հետևում հայտնի ինֆլյուենսեր Լիլիթ ՀաԱրոյանը։ «Առաջին հերթին ես առաջնորդվում եմ ինտուիցիայով։ Ինձ համար շատ կարեւոր է, թե ինչպես կզգամ այս կամ այն ​​զարդը կրելիս։ Երկրորդ՝ ուշադրություն եմ դարձնում, թե ինչից է այն պատրաստված։ Անձամբ ես նախընտրում եմ բնական քարեր, սիրում եմ նաև ոսկեզօծ կամ ոսկյա զարդեր»,- ասում է նա։ 

Նրա խոսքով՝ զարդերում քարերի ընտրությունը կախված է իր տրամադրությունից և կոնկրետ վիճակից։ «Տարբեր ժամանակաշրջաններում ինձ տարբեր քարեր են դուր գալիս։ Օրինակ՝ այս շրջանում ինձ դուր են գալիս ոսկյա զարդեր՝ կապույտ, երկնագույն քարերով, որպես արևի և ջրի մարմնացում»,- ասում է Լիլիթ ՀաԱրոյանը։ Նրա խոսքով՝ Les Néréides Paris-ի զարդերում իրեն գրավում է հատկապես դրանց քնքշությունը, նրբագեղությունն ու յուրահատկությունը։ 

IMG_5650.JPG (71 KB)

«Ինձ դուր է գալիս, որ դրանք յուրահատուկ են և չկրկնվող։ Այսինքն՝ կարող եմ վստահ լինել, որ եթե այս ապրանքանիշի կոնկրետ զարդ կրեմ, ապա դրանից երկրորդը չի լինի։ Ես սիրում եմ այս յուրահատկությունը»,- ասում է Լիլիթը՝ հավելելով, որ իրեն գրավել է նաև գույների բազմազանությունը։ «Ցանկացած կին կարող է գտնել իր տրամադրությանը համապատասխան զարդ: Եվ դա ինձ իսկապես դուր է գալիս»: 

IMG_5659.JPG (78 KB)

Wish List

NEWS.am STYLE զարդերի անձնական Wish List-ը Les Néréides Paris-ի կողմից.

Դասականը միշտ թրենդային է: Բյուրեղապակյա և բնական քարերով զարդարված Les Néréides Paris վզնոցները հիանալիորեն կսազեն ցանկացած տեսքի՝ սկսած casual smart-ից մինչև երեկոյան միջոցառումներ:

Թարմացրե՛ք total white look-ը վառ ծաղկային երանգներով: Ամռանը այն ակտուալ տեսք կունենա, իսկ ձմռանը կբարձրացնի տրամադրությունը։

Գտե՛ք ձեր կենդանակերպի նշանով կախազարդ, և միևնույն ժամանակ ունեցեք ոչ թե սովորական, այլ ոճային տեսք:

Les Néréides Armenia բուտիկը Մաշտոցի 9 հասցեում գործում է արդեն 5 տարի և հաշված օրերի ընթացքում ստանում և իր բարձրաճաշակ հաճախորդներին է ներկայացնում այն բոլոր նոր հավաքածուները, որոնք թողարկում է Les Néréides Paris-ը:



© NEWS.am STYLE