«Հայ ես դու, հայ եմ ես»․ Սոֆի Մխեյանն ու Գրիշա Աղախանյանը կատարում են Արամ Ասատրյանի հայտնի երգը (VIDEO)

18:10   13 հուլիսի, 2023

Սոֆի Մխեյանն ու Գրիշա Աղախանյանը նոր համատեղ տեսահոլովակ են ներկայացրել «Հայ ես դու, հայ եմ ես» երգի հիման վրա։ Արամ Ասատրյանի հայտնի ու սիրված ստեղծագործությունը երգիչները կատարում են իրենց մեկնաբանությամբ եւ Նիկ Էգիբյանի գործիքավորմամբ։

Երգի տեսահոլովակը գունեղ է՝ երեւանյան շենքերից մեկի տանիքում, քաղաքի ֆոնին։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, օպերատորը՝ Արթուր Սարգսյանը։ Երգչուհին հոլովակում կրում է Kivera Naynomis բրենդի հագուստ։ 

«90-ականներին այս երգը հնչում էր գրեթե ամենուր։ Այն գիտեին բոլորը։ Ու, կարծես, թեւավոր խոսքի նման բոլորի շուրթերին էր։ Հիմա մենք նոր մոտեցմամբ նոր շունչ ենք տալիս այս հին ու սիրված երգին` յուրովի շնորհակալություն հայտնելով 90-ականներին հազարավոր ուրախ առիթներին հնչած, դրական էմոցիաներ փոխանցած այս երգի հեղինակ, գուսան Արամ Ասատրյանին։ Հուսով ենք, որ այս տարբերակը եւս նույնքան կսիրվի ու կտարածվի եւ կդառնա սիրո խոստովանությունների նոր վկա։ Շնորհակալություն Ասատրյան ընտանիքին»,-գրված է Սոֆի Մխեյանի յութուբյան ալիքում։



© NEWS.am STYLE