«Славянский базар»` օր առաջին․ Մաշա Մնջոյանի կատարումն ու ժյուրիի գնահատականը (VIDEO)

11:05   16 հուլիսի, 2023

Վիտեբսկում երեկ՝ հուլիսի 15-ին, մեկնարկեց «Славянский базар» երիտասարդ կատարողների մրցույթի առաջին օրը, որի ընթացքում 15 մասնակիցները կատարեցին սլավոնական հիթեր։ Հայաստանն այս տարի նեկայացնում է Մաշա Մնջոյանը, որն առաջին մրցութային օրը կատարեց «Пообещайте мне любовь» երգը։ Առավելագույն՝ 10 միավոր հայ երգչուհին ստացավ մրցույթի ժյուրիի 4 անդամներից՝ Դմիտրի Մալիկովից, Էմիլիա Վալենտիից, Էթերի Բերիաշվիլիից եւ Մարիա Վերետենինայից։ Իրինա Դորոֆեեւան եւ Պուպոն Մաշային գնահատեցին 9, իսկ Վոլֆգանգ Հայհելը՝ 8 միավորով։ Հայաստանի մասնակիցը, ընդհանուր առմամբ, հավաքեց 66 միավոր՝ այս պահի դրությամբ զբաղեցնելով մրցույթի 4-րդ հորիզոնականը։ Առաջին տեղում 69 միավորով Ղազախստանի ներկայացուցիչ Կուրալայ Մեյրամբեկն է։

356570250_759740885950626_5317097387680350210_n.jpg (50 KB)

Մրցութային առաջին օրվանից հետո Մաշան իր ելույթով ու տպավորություններով կիսվել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ես ունեմ իմ շատ «գեղեցիկ» կարծիքն այս ամենի մասին, բայց շատ հետաքրքիր են իմ հայրենակիցների կարծիքները ելույթիս եւ նաեւ «ժուրիի» գնահատակնների մասին»,-գրել է երգչուհին։

 

(Մաշայի ելույթը՝ 1:19:09-ից)

Մրցութային երկրորդ օրը Մաշան ներկայանալու է «RESPECT» երգով։ 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով «Славянский базар»-ին իր մասնակցությանը, երգչուհին նշել էր,-«The Voice-ից հետո որոշել էի, որ էլ չեմ մասնակցելու մրցույթների, թերեւս հեռուստանախագծերի, եւ միայն համերգներով էի ելույթ ունենում այստեղ՝ Ավստրալիայում եւ Հայաստանում։ Բայց մրցույթները մի ուրիշ ադրենալին են տալիս, եւ դա ինձ դուր է գալիս»։



© NEWS.am STYLE