Փայլարձակող լույսեր․ Մալենայի նոր տեսահոլովակն ու կերպարները (VIDEO)

12:04   17 հուլիսի, 2023

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Երգչուհին դա արել է Flashing Lights անգլալեզու երգի հիման վրա, որի հեղինակներն են երգչուհու պրոդյսուդեր Դավիթ Բադալյանը (tokionine), Արմեն Հակոբյանն ու հենց ինքը՝ Մալենան։ 

Տեսահոլովակի ռեժիսորը Նիկոլայ Հայրապետյանն է։ Հոլովակում երգչուհին միանգամից մի քանի հիշվող կերպարում է՝ շիկահերից մինչեւ վարդագույն մազեր։ Ինչպես հուշում է վերնագիրը, տեսահոլովակն անմասն չէ լույսերից ու փայլերից, որով էլ ամբողջացված է Մալենայի ամենահիշվող կերպարներից մեկը։  



© NEWS.am STYLE