TikTok-ում հայտնվել է նոր թրենդ․ մատնահարդարման թափանցիկ երկնագույն երանգ

21:08   17 հուլիսի, 2023

TikTok-ում նոր թրենդ է հայտնվել՝ կրեմա-փոշիային թափանցիկ կապույտ մատնահարդարում, որը ստացել է «հապալասային կաթ» անվանումը։ Այն հաճախ քսում են բեժ, մարգարտյա կամ սպիտակ հիմքերի վրա եւ համապատասխանում է մաշկի ցանկացած երանգի:

Սոֆյա Ռիչիի եւ Դուա Լիպայի նման աստղերն այս ամառ արդեն իրենց եղունգներին փորձել են այս գույնը։ «Փոշոտ կապույտ մատնահարդարումը միանշանակ հաղթել է», - հաստատում է եղունգների պրոֆեսիոնալ վարպետ Ջուլյա Դիոգոն, որը կապույտի այս հատուկ երանգը պաշտպանող փորձագետներից է: «Կարծում եմ՝ այն այս պահին այնքան հայտնի է, քանի որ առանձնանում է, բայց նաեւ շատ շքեղ տեսք ունի»,- գրում է Vogue-ը։

Չգիտե՞ք, թե որ երանգն է լավագույնս համապատասխանում ձեր մաշկի գույնին։ «Փորձեք Chanel Le Vernis in Muse for Pale Skin-ն իր ավելի սառը երանգների համար», - ասում է Դիոգոն: «Aqua Clouds by Bio Sculpture-ը կատարյալ է ձիթապտղի երանգների համար, քանի որ այն փափուկ, փոշոտ կապույտ է, մինչդեռ Eloise by Bio Sculpture-ը կատարյալ է մուգ մաշկի համար: Ավելի խորը մաշկի երանգներ ունեցողները պետք է հաշվի առնեն նաեւ Bio Sculpture-ի Boogie Blues-ը կամ Turquoise Teacup-ը, քանի որ դրանք ավելի հարուստ եւ կենսունակ են»:



© NEWS.am STYLE