Հայտնի է Ջեյն Բիրկինի մահվան պատճառը

10:01   18 հուլիսի, 2023

Բրիտանացի ֆրանսիացի երգչուհի ու դերասանուհի Ջեյն Բիրկինը մահացել է քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Երգիչ, դերասանուհի եւ ռեժիսոր Սերժ Գենսբուրգի մուսա Ջեյն Բիրկինը մահացել է հուլիսի 16-ին 77 տարեկանում։ Աստղի մարմինը հայտնաբերել է նրա խնամակալը, ով այցելել էր երգչուհուն։ Ինչպես նշում է Daily Mail-ը՝ աստղի մահվան պատճառը եղել է լեյկոզը, որի դեմ Բիրկինը պայքարում էր 2002 թվականից: Ինքը՝ երգչուհին, իր հիվանդությունն անվանել է «ոչ շատ ցավոտ քաղցկեղ», սակայն 2023 թվականի մայիսին նա չեղարկել է իր պլանավորված համերգները՝ առողջական վատթարացման պատճառով։

«Ես միշտ լավատես եմ եղել եւ հասկանում եմ, որ ինձ դեռ որոշ ժամանակ է պետք բեմ վերադառնալու համար, որպեսզի կրկին բեմում լինեմ Ձեզ հետ», - ասվում է Ջեյն Բիրկինի հայտարարության մեջ:

1946 թվականին Լոնդոնում ծնված Ջեյն Բիրկինը 1960-ականների վերջին տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ զարգացրեց իր դերասանական կարիերան եւ հանդիպել է ֆրանսիացի շանսոնյե Սերժ Գենսբուրգին։ Նրանք թողարկել են «Je t'aime ... moi non plus» երգը, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։ 1971 թվականին Բիրկինն ու Գեյնսբուրգը, ովքեր երբեք ամուսնացած չեն եղել, ունեցել են դուստր (Ջեյն Բիրկինի երեք դուստրերից մեկը), հետագայում՝ հայտնի դերասանուհի եւ երաժիշտ Շարլոտ Գենսբուրը։

Բիրկինը պարգեւատրվել է Բրիտանական կայսրության շքանշաններով ու Ֆրանսիայի «Արժանիքների ազգային շքանշաններով»։ Բացի դերասանական եւ երաժշտական ​​վաստակից, նա իր անունը տվել է Hermès Birkin ձեռքի պայուսակին:

Ավելի վաղ Մակրոնը երգչուհի Ջեյն Բիրկինին Ֆրանսիայի կուռք էր անվանել։



© NEWS.am STYLE