Ռոզա Լինը Էդ Շիրանին հայկական գինի է նվիրել (ֆոտո)

10:05   19 հուլիսի, 2023

Ռոզա Լինն ամփոփել է նախորդ ամիսն ու վերհիշել լավագույն պահերը, որոնք ապրել է համաշխարհային աստղ Էդ Շիրանի հետ շրջագայելիս։

355909392_1043038713541264_4409554537611620334_n.jpg (200 KB)

Երգչուհին բացել է անգլիացի երգչի համերգները։ Snap հիթի հեղինակ-կատարողը, որն այս ստեղծագործությամբ ներկայացրել էր Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ում, բրիտանացի արտիստին շնորհակալություն է հայտնել իրեն անմոռանալի շրջագայության մի մասնիկը դարձնելու համար եւ հայկական գինի նվիրել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rosa Linn (@rosalinnmusic)

«Այնքան հպարտ եմ այն բոլոր մարդկանցով, ովքեր իմ կողքին էին այս ամբողջ ընթացքում, վազվզում էին շուրջբոլորս՝ համոզվելով, որ ամեն երեկո լավագույն շոուով եմ ներկայանալու։ Խենթություն էր այն, ինչին կարողացել ենք հասնել կարճ ժամանակահատվածում՝ այսքան փոքր թիմով։ Իսկ ամենակարեւորը՝ ես այնքան շնորհակալ եմ հանդիսատեսից՝ իրենց սիրո համար։ Շնորհակալ եմ, որ 30 րոպեով ընկնղմվեցիք իմ երաժշտության մեջ՝ ինձ հետ կիսելով լավագույն պահերը»,-ինստագրամյան իր էջի հրապարակմանը կից գրել է երգչուհին։ Ռոզան հավելել է՝ «Հայկական գինին ցնցում է»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rosa Linn (@rosalinnmusic)

Նշենք, որ Ռոզա Լինն իր եվրատեսիլյան Snap-ով նոր ռեկորդ է սահմանել։ Երգչուհու երգը մեկ տարի շարունակ մնացել է գերմանական Top 100 չարթում։ Այժմ այն 86-րդ հորիզոնականում է։ 



© NEWS.am STYLE