20:33 19 հուլիսի, 2023Սոֆյա Վերգարայի եւ Ջո Մանգանիելոյի սիրային պատմությունը մոտեցավ ավարտին․ երեկ նրանք պաշտոնապես հայտարարեցին ամուսնալուծվելու որոշման մասին։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մենք ամուսնալուծվելու դժվարին որոշում ենք կայացրել։ Որպես երկու մարդիկ, ովքեր խորապես սիրում եւ հոգ են տանում միմյանց մասին, մենք խնդրում ենք, որ հարգեք մեր անձնականը, երբ մենք անցնում ենք մեր կյանքի այս նոր փուլով»,-ասվում է զույգի հայտարարության մեջ:
Посмотреть эту публикацию в Instagram
Այժմ զույգին մոտ կանգնած մարդիկ խոսում են այն մասին, թե ինչն է փչացրել նրանց հարաբերությունները։
Աղբյուրները People-ին հայտնել են, որ Վերգարան եւ Մանգանիելոն, ովքեր ամուսնացել էին 2015-ին եւ միասին երեխաներ չունեն, «որոշ ժամանակ է, ինչ հեռանում էին իրարից եւ փորձում լուծել խնդիրները, բայց երկուսն էլ կենտրոնացած էին իրենց կյանքի տարբեր ոլորտների վրա»:
Посмотреть эту публикацию в Instagram
Ինսայդերներից մեկը նկարագրել է նրանց հարաբերությունները որպես «կրքոտ, համապարփակ սիրավեպ, որը երկար ժամանակ պահել է կրակը»: «Երբեք չեմ տեսել երկու մարդու այդքան սիրահարված, այդքան կրքոտ եւ այդքան երջանիկ: Նրանց գլխավերեւում կախարդական փայլ կար»:
Այդ կիրքը, սակայն, չփրկեց նրանց ամուսնությունը։ «Նրանք հաստատ սիրում եւ հարգում են միմյանց, բայց երբ այդ սկզբնական կիրքը թուլանում է, եւ այլ ոլորտները խանգարում են, փոքր տարբերություններն ավելի մեծ են դառնում»,-շարունակել է աղբյուրը:
Մեկ այլ ինսայդեր բացատրել է, որ դերասանների անհատականության տարբերություններն անհաշտելի են։ «Նրանք տարբեր տեսակետներ ունեին այն մասին, թե ինչպես պետք է զարգանա իրենց կյանքը, եւ դա սթրես էր առաջացնում»,-նշել է աղբյուրը,-«Սոֆյան խելացի եւ աշխատասեր կին է, ով ամեն բան կշռադատում է, նախքան դա տեղի ունենալ: Ջոն բավականին զուսպ է, եւ երկար տարիներ դա աշխատում էր նրանց դեպքում»։