16:02 19 հուլիսի, 2023Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան, կնքել են իրենց դստերը՝ Շուշաննային: Այս առթիվ երգիչը մեծ խնջույք էր կազմակերպել Dvin Music Hall-ում՝ համախմբելով հարազատներին, ընկերներին ու հայտնի գործընկերներին՝ ոչ միայն Հայաստանից:

Գուրգենի դստերը շնորհավորելու նպատակով Ռուսաստանից ժամանել էր հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը՝ ընտանիքի հետ: Խնջույքին ներկա էին նաեւ Արամեն ու կինը՝ Աննան, Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, Մավր Մկրտչյանը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյաններն ու «Գաթա» բենդը: Վերջիններս նաեւ հանդես են եկել ելույթներով: Դստերն իր երգով շնորհավորել է նաեւ Գուրգենը: Երգիչը միջոցառման կադրերով կիսվել է ինստագրամյան էջի Story բաժնում:


