Մարտին Գարիքսի երեւանյան համերգը հետաձգվում է

19:13   20 հուլիսի, 2023

Հանրահայտ դիջեյ Մարտին Գարիքսի երեւանյան համերգը, որը պետք է կայանար հուլիսի 28-ին՝ «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվել է։ Այս մասին հայտարարել են ՀԱՅԱ փառատոնի կազմակերպիչները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HAYA Festival (@hayafestival)

 «Սիրելի՛ բարեկամներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Մարտին Գարիքսի համերգը Երեւանում հետաձգվում է: Համերգի նոր օրը կհայտարարվի լրացուցիչ: Պատճառած անհարմարության համար բոլոր տոմս ձեռք բերած անձանց տրամադրվում են հավելյալ արտոնություններ, որոնց ցանկը ուղարկվում է գնման ժամանակ նշված էլ. հասցեին»,-գրված է փառատոնի ինստագրամյան էջում։

Հիշեցնենք, որ ՀԱՅԱ-ի շրջանակում այս տարի արդեն տեղի է ունեցել մեկ այլ հայտնի արտիստի՝ խորվաթ թավջութակահար HAUSER-ի համերգը։ Այն կայացել է հունիսի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։



© NEWS.am STYLE