Հուլիսի 22-ին և 23-ին՝ ժամը 14։00-ից մինչև 22։30-ը, Երեւանի Զաքյան փողոցում տեղի կունենա տարվա մենափրփրուն իրադարձությունը՝ «Գարեջրի Օրերը», որի կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» փառատոնի հիմնադիր «ԷվենտՏուրա» ընկերությունը: Շտապեք ձեռք բերել մասնակցության փաթեթ:
Փառատոնի օրերին հայկական գարեջուր արտադրող տասնյակից ավելի ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու պատրաստման տեխնոլոգիաները:
Ներկայացված գարեջրի տեսականին համտեսելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, որը հասանելի է ընկերության պաշտոնական էջում, ինչպես նաեւ՝ toms.am, tkt.am, ticketOn.am և Իդրամ հարթակներում:
Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մասնակցող գարեջրագործ ընկերության արտադրանքի պատմությանը, ալկոհոլի ու սննդի ճիշտ համադրության, ըմպելիքի համային առանձնահատկությունների և այլ մանրամասների։ Իսկ երաժշտական հովանավոր Hard Rock Cafe –ն ու հրավիրված բենդերը կապահովեն մասնակիցների բարձր տրամադրությունը:
Փառատոնը կամբողջացնեն ու իսկական տոնի կվերածեն ժամանցային խաղերն ու խաղարկվելիք շուրջ 1000 նվերները:
Ուշադրություն
«Գարեջրի Օրեր» փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, իսկ 2021 թվականի փառատոնի բաժակի առկայության դեպքում՝ միայն տոմսակները։