Սուտ, կրքեր ու ինտրիգներ. No Makeup ներկայացման պրեմիերան ու հերոսները՝ ետնաբեմում (VIDEO)

11:08   23 հուլիսի, 2023

Միմյանցից տարբեր, եւ դիմակներով շղթայված հերոսներ, զավեշտալի ու արդիական երկխոսություններ ու երկհարկանի բեմ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հուլիսի 21-ին կայացավ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի «No Makeup» ներկայացման պրեմիերան։ Բեմում են՝ Անի Պետրոսյանը, Ստեփան Ղամբարյանը, Ելենա Վարդանյանը, Մհեր Մխիթարյանը, Աննա Մանուչարյանը, Աղաս Մանուկյանը եւ Լիա Զախարյանը։ Սցենարի հեղինակը Արմեն Վարդանյանն է․

Պատմության դեպքերը զարգանում են տարեց դերասանուհի Ասպրամ Արմենակովնայի տանը, որին մարմնավորում է դերասանուհի Ելենա Վարդանյանը․

Պատմության գլխավոր հերոսուհին Մերին է (Անի Պետրոսյան)՝ Ասպրամի նախկին ուսանողուհին, որն օգտագործելով իր դերասանական տաղանդը՝ թակարդի մեջ է գցում հերոսներից մի քանիսին:

Ներկայացման մեջ նորովի կբացահայտեք Աղաս Մանուկյանին եւ Մհեր Մխիթարյանին: Մյուս կերպարների մասին եւ ավելին՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:

No Makeup-ը Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում կլինի նաեւ հուլիսի 23-ին։

Սյունե Առաքելյան
Օպերատոր՝ Վազգեն Եթումյան



© NEWS.am STYLE