«Չիմացա՝ ով»․ Էրիկ Կարապետյանի նոր տեսահոլովակը՝ նկարահանված Իտալիայում

11:58   24 հուլիսի, 2023

Էրիկ Կարապետյանն օրերս Իտալիայում էր, որտեղի տարբեր տեսարժան վայրերից կիսվում էր հրապարակումներով։ Սակայն երգիչը հանգիստը համատեղել է աշխատանքի հետ։ Էրիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանված է Իտալիայում։ Երգը կոչվում է «Չիմացա՝ ով»։ Երաժշտության հեղինակը հենց երգիչն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ 

Երգը YouTube-ում տեղադրվել է մոտ 16 ժամ առաջ եւ ունի ավելի քան 20 հազար դիտում։ 

Հավելենք, որ Էրիկ Կարապետյանն այս շրջանում պատրաստվում է նաեւ մեծ մենահամերգի, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 



© NEWS.am STYLE