«Արցախին գոյության իրավունք տալով դուք կապացուցեք նաեւ ձեր գոյություն ունենալու իմաստը»․ Գարիկ Պապոյանն ու Իվետա Մուկուչյանը դիմել են միջազգային կառույցներին

15:58   26 հուլիսի, 2023

Արդեն 8 ամիս է՝ Արցախը շարունակում է մնալ ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ արցախցիները՝ հիմնական կենցաղային ապրանքներից զուրկ։ Երգչուհի Իվետա Մուկուչյանը ինստագրամյան իր էջում UNICEF-ի գլխավորությամբ նշել է միջազգային մյուս կազմակերպություններին՝ եւս մեկ անգամ բարձրաձայնելով Արցախում ստեղծված աղետի մասին ու կոչ անելով հավաքվել հարցի լուծման շուրջ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

Գարիկ Պապոյանը եւս տեսանյութ է հրապարակել՝ հանդես գալով կարեւոր կոչով։ Դիմելով միջազգային կառույցներին եւ հղում կատարելով դրանց՝ երաժիշտը նշել է․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Garik Papoyan (@garikpapoyan)

«Երեւի արդեն հոգնել եք, որ աշխարհի հայերը ձեզ նշում են իրենց ինստագրամյան հրապարակումներում։ Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ ձեզ դիմում ենք հարցերով, որոնք լուծելու համար եք դուք փաստացի ստեղծվել։ Հասկանում եմ, որ, գուցե, հոգնել եք նույն խնդրի մասին լսելուց, բայց դրանից այն չի դադարում խնդիր լինել։ Դա չի մեղամացնում այդ մարդկանց տառապանքները։ Ես ահազանգում եմ միջազգային հանրությանը, որ կրեն պատասխանատվություն եւ, գոնե, նպաստեն նրան, որ ուտելիք եւ դեղամիջոց հասցվի Արցախ, որը մեր եղբայրներն ու քույրերը ջանասիրաբար հավաքել են Երեւանի փողոցներում»,-ասում է Գարիկը՝ հավելելով,-«Լավ իմացեք՝ Արցախին գոյության իրավունք տալով դուք կապացուցեք նաեւ ձեր գոյություն ունենալու իմաստը»։   



© NEWS.am STYLE