Մեթ Դեյմոնը հայտնել է, որ Սքարլեթ Յոհանսոնի հետ համբուրվելը «իսկական դժոխք էր»

11:20   27 հուլիսի, 2023

«Օփենհեյմերի» աստղ Մեթ Դեյմոնն ասել է, որ Սքարլեթ Յոհանսոնի հետ համբուրվելը «իսկական դժոխք էր»:

LADBible-ի հետ զրույցում դերասանուհի Էմիլի Բլանթի հետ Դեյմոնը պատասխանել է այն հարցին, թե արդյոք արժե ինչ-որ մեկին պատմել բերանի տհաճ հոտի մասին, թե ոչ։ Բլանթն ու Դեյմոնը չեն վարանել պնդել, որ դա պետք է ասել, ինչը հատկապես կարեւոր է գործընկերների հետ «ինտիմ տեսարաններում» նկարահանվելիս։ «Կա էթիկետ,-ասել է Բլանթը,- պետք է մաքրել ատամները, օգտագործել բերանի լվացում եւ մաստակ»:

«Ես պետք է համբուրեի Սքարլեթ Յոհանսոնին»,-կատակել է Դեյմոնը,- Պատկերացնու՞մ եք, թե որքան սարսափելի էր դա ինձ համար: Դժոխք էր։ Նկարահանումը եղել է ճաշից առաջ։ Ես ու նա մտածեցինք, որ ամեն ինչ վերջացել է, եւ նա կերավ սոխով սենդվիչ»։ Սակայն պարզվեց, որ համբույրի տեսարանը նորից պետք է նկարահանվեր։ Նա ասաց. «Օ՜, սարսափելի է: Ես սոխով սենդվիչ կերա»։ Դերասանը հավելել է, որ Յոհանսոնի շնչառությունից, ամեն դեպքում, «վարդերի» հոտ էր գալիս։



© NEWS.am STYLE