Հայուհին Ջոն Լենոնի Imagine-ի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական Ձայնը» նախագծի ժյուրիին (VIDEO)

11:39   27 հուլիսի, 2023

Ֆրանսիայում ընթանում է «Մանկական Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլը, որին մասնակցել է նաեւ ֆրանսահայ երգչուհի Մադլենը։ Երիտասարդ երգչուհին կատարել է Ջոն Լենոնի Imagine հայտնի երգը, բայց ոչ միայն իր մոտեցմամբ, այլեւ՝ հայերենով։ Մադլենին հաջողվել է իր կատարմամբ հուզել ժյուրիի բոլոր անդամներին, այդ թվում՝ հայկական արմատներ ունեցող Պատրիկ Ֆիորիին, եւ 4-ն էլ շրջվել են նրա ելույթի ընթացքում։

Հավելենք, որ Մադլենը Ֆրանսիայում բնակվող հայ կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի դուստրն է։ 



© NEWS.am STYLE