Սեռերի պատերազմ. ինչո՞ւ են լավ կանայք հաճախ միայնակ լինում

21:08   21 դեկտեմբերի, 2013

Ուշադիր տղամարդիկ, դե՝ կանայք նույնպես, անկասկած կփաստեն, որ շրջապատում (ընկերների, ծանոթների կամ գործընկերների շրջանում) բազմաթիվ լավ, բայց միայնակ կանայք կան:

Գեղեցիկ սեռի այդ ներկայացուցիչները գրավիչ արտաքին ունեն, խելացի են, հավասարակշռված բնավորությամբ, բայց ամենակարեւորը նրանց կյանքում չկա. տղամարդ, ով նեցուկ կկանգնի եւ կկարողանա ըստ արժանվույն գնահատել նրանց այդ արժանիքները:

Նման կանանց այսօր հաճախ կարելի է հանդիպել: Հոգեբանները մի շարք պատճառներ են առանձնացնում, որոնք կայացած կանանց խանգարում են իրենց համար տղամարդ ընտրել:

Պատճառներից մեկն արդեն սովորական դարձած ապրելակերպում ինչ-որ բան փոխելու ցանկության բացակայությունն է: Եթե կինը կարողանում է ինքնուրույն հոգ տանել իր մասին, ապա ենթագիտակցորեն կարող է տղամարդու մեջ տեսնել մեկին, ով միայն կփչացնի այդ ամենը:

Հարաբերություններ կառուցելուն խանգարում են նաեւ բարդույթները: Նման կանայք հաճախ վախենում են դուր չգալ տղամարդուն եւ հակառակ սեռի ներկայացուցչի հետ շփվելիս շփոթության են մատնվում: Բայց չէ՞ որ տղամարդիկ չեն սկսի փորփրել նման կնոջ հոգեբանությունը, այլ ավելի բաց մեկին կգտնեն:

Խնդիրներից մեկն էլ շփման նեղ շրջանակն է: Եթե կինը ժամանակի հիմնական մասն անցկացնում է աշխատավայրում կամ տանը, ապա տղամարդ գտնելու հնարավորությունները նվազագույնի են հասնում: Որքան մեծ է շփումը տարբեր մարդկանց հետ, որքան լայն է ծանոթների շրջանակը, այնքան մեծանում է ընտրությունը:

Բայց չլուծվող խնդիրներ չկան: Հարկավոր է միայն հասկանալ, թե ինչն է խանգարում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնել, այնուհետեւ ջանալ ազատվել խանգարող հանգամանքներից:

Աղբյուրը՝ http://infowoman.com.ua



© NEWS.am STYLE