«Հայաստան, ես գալիս եմ»․ Snoop Dogg-ը հայտարարել է, որ ելույթ է ունենալու Երեւանում (VIDEO)

01:01   29 հուլիսի, 2023

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ն այս աշնանը ելույթ կունենա Երեւանում։ Ռեփի 51-ամյա աստղն ինստագրամյան իր էջում տեսաուղերձ է հղել հայերին՝ կիսվելով «լավ նորությամբ»։ Արտիստը նշել է, որ սեպտեմբերի 23-ին կլինի Հրազդան մարզադաշտում՝ հատուկ շոուի համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от snoopdogg (@snoopdogg)

 
«Հայաստան, ես լավ նորություն եմ բերել ձեզ։ Շուտով կգամ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երեւան, որտեղ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենամ հատուկ շոուի ընթացքում»,-տեսանյութում հավելել է ռեփերը՝ նշելով նաեւ, որ տեղյակ է հայերի հյուրասիրության մասին եւ անհամբերությամբ է սպասում այս հանդիպմանը։ 



© NEWS.am STYLE