«Ով, սիրուն, սիրուն»-ը՝ Գարիկի ու Սոնայի կատարմամբ (VIDEO)

14:05   30 հուլիսի, 2023

Գարիկ ու Սոնա դուետը, որոնք հայտնի են հին ու սիրված երգերի սեփական, արդիական մշակումներով, նոր տեսահոլովակ են ներկայացրել։ Այս անգամ երաժիշտներն անդրադարձել են «Ով, սիրուն, սիրուն» հայտնի երգին, որը դուետի կատարմամբ հնչում է նոր մոտեցմամբ․ գործիքավորումն ու պրոդյուսինգը կատարել է Գարիկ Պապոյանը։ 

Տեսահոլովակում ստեղծված է հայկական միջավայր՝ գորգերով ու հայկական զարդանախշերով, որի ֆոնին էլ երաժիշտների նվագակցությամբ երգում է Սոնան։ Ռեժիսորը Հրաչյա Ղուկասյանն է։

Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է մեկ օր առաջ, եւ արդեն գրանցել մոտ 24 հազար դիտում։ 



© NEWS.am STYLE