Ընկերությունն ավարտվե՞ց․ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին վիճել են Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմների հետ

15:09   31 հուլիսի, 2023

Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմները վիճաբանել են արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրին։

Ըստ ինսայդերի՝ Բեքհեմների եւ Սասեքսի դուքսերի միջեւ երկարատեւ բարեկամությունն ավարտվել է այն բանից հետո, երբ Մեգանն ու Հարրին Դեւիդին ու Վիկտորյային մեղադրել են իրենց մասին մամուլում տեղեկատվության արտահոսքի մեջ: Աղբյուրը հավելել է, որ Դեւիդը «կատաղել» է այդ մեղադրանքներից հետո, որոնք իբր հնչել են զույգերի միջեւ լարված հեռախոսազրույցի ժամանակ։

«Հաշտեցումը հիմա քիչ հավանական է», - հայտարարել է նա՝ նշելով, որ այն բանից հետո, երբ Մեգանը տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, Դեւիդն ու Վիկտորյան աջակցեցին նրան եւ ի վերջո հրավիրվեցին Հարրիի հետ նրա հարսանիքին 2018 թվականին:



© NEWS.am STYLE