Հայկական երկու կարճամետրաժ ֆիլմեր կարող են առաջադրվել «Օսկար» մրցանակի

10:55   1 օգոստոսի, 2023

Լոս Անջելեսի կարճամետրաժ ֆիլմերի 27-րդ փառատոնում հաղթելուց հետո հայ ռեժիսորների երկու ֆիլմ կարող էին առաջադրվել «Օսկարի»:

Լոսանջելեսաբնակ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Nowhere» ֆիլմն արժանացել է «Best of Fest Award» մրցանակին: Գործողությունները տեղի են ունենում հորինված «Ոչ մի տեղ» քաղաքում, իսկ գլխավոր հերոսները ստվերներ են, ովքեր «երազում են կյանքի մասին առանց իրենց մարդկային տերերի» 11 րոպեանոց կարճ պատմվածքում:

«Օսկար»-ին կդիմի նաեւ «It Takes a Village» ֆիլմը՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում հաղթողը։ Դրաման, որի ռեժիսորն է Օֆելյա Հարությունյանը, «պատմում է Մարիամի պատմությունը, ով ապրում է հայկական գյուղում, որտեղ տղամարդիկ չկան։ Ծննդյան օրը նրա ընտանիքի վերամիավորման հույսերը չքվում են, երբ նա պետք է մի կողմ դնի իր կոտրված երազանքները եւ օգնի ապագա մայրիկին՝ Անուշին»:



© NEWS.am STYLE