12:34 2 օգոստոսի, 2023Balenciaga նորաձեւության տունը ներկայացրել է ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Հուփերթին որպես ապրանքանիշի նոր դեսպան։ Այդ մասին գրում է WWD-ն։
«Balenciaga-ն» կրքի եւ արվեստին նվիրվածության պատմություն է: Ես միշտ հավատացել եմ, որ նորաձեւությունն արվեստ է, եւ ես շատ ուրախ եմ, որ այս պատմության մի մասն եմ»,- ասել է Հուփերթը:
Ֆրանսիացի դերասանուհին համարվում է «Նորաձեւության տան բարեկամը» 2021 թվականից։ Նա մասնակցել է մի քանի շոուներին, ինչպես նաեւ նկարահանվել է գովազդային հոլովակներում, օրինակ՝ գարուն եւ ձմեռ 2023 արշավը:

Իզաբել Յուպերթի հետ միասին Balenciaga-յի դեսպան է ճանաչվել նաեւ թաիլանդցի դերասան, մոդել եւ երգիչ Կրիտ Ամնուայդեչկորնը:
Kering ընկերությանը պատկանող շքեղ ապրանքանիշի հայտարարության մեջ ասվում է, որ Ամնույդեչքորնն ու Հուփերթն անհատներ են, որոնք «ներկայացնում են ժամանակակից Balenciaga համայնքը» «իրենց ստեղծագործականության, արժեքների եւ կյանքի նկատմամբ մոտեցմամբ»։:
Սա առաջին դեպքն է, երբ ապրանքանիշը պաշտոնապես ինչ-որ մեկին դեսպան է նշանակում։