«Ողջույն Բարբի». Հռիփսիմե Սարգսյանի ոճափոխությունը (ֆոտո/վիդեո)

16:03   3 օգոստոսի, 2023

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը, որն առավել հայտնի է իր սեւ մազերով, փոխել է սանրվածքը: Դերասանուհին ինստագրամյան էջի իր նոր ֆոտոշարքում ներկայացել է գունաբացված երկար մազերով եւ մազափնջով: Հռիփսիմեն իր կերպարի համար շեշտադրել է նարնջագույնը: Նա կրում է առանց թեւքերի նարնջագույն տոպ, սպիտակ կիսաշրջազգեստ ու բարձր կոշիկներ՝ կերպարն ամբողջացնելով նարնջագույն փոքրիկ պայուսակով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Riri (@hripsimehsargsyan)

Դերասանուհին նաեւ տեսանյութ է տեղադրել, որի ներքո շատերը նրա կերպարը նույնացրել են ամենաթրենդային ֆիլմի՝ «Բարբիի» հերոսուհու հետ: Չնայած հայտնի տիկնիկը ասոցացվում է վարդագույն երանգի հետ, Հռիփսիմեի հետեւորդները, ամեն դեպքում, զուգահեռներ գտել են: «Ողջույն Բարբի», «Բարբի տիկնիկ»,-գրել են մեկնաբանությունների բաժնում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Riri (@hripsimehsargsyan)



© NEWS.am STYLE