«Մենք երգը գրել ենք 2013 թ-ին, իսկ Maneskin-ի երգը թողարկվել է 2021-ին»․ Nemra-ն՝ Maneskin-ին «կրկնօրինակելու» խոսակցությունների մասին

14:03   4 օգոստոսի, 2023

Nemra խումբն ինստագրամյան իր էջում անդրադարձել է Maneskin ռոք խմբի հետ իրենց երգի նմանությանը։ Ոմանք նկատել էին, որ հայկական ռոք խմբի Look at Birtds եւ «Եվրատեսիլ 2021»-ում հաղթած իտալական խմբի In Nome del Padre երգերի երաժշտության հատվածների միջեւ կա նմանություն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEMRA (@nemrabandofficial)

 
«Ինչ որ մեկը պնդում էր, թե մենք այս հատվածը կրկնօրինակել ենք Manseskin-ից, բայց ուզում ենք պարզաբանել, որ մենք երգը գրել ենք 2013 թ-ին։ Ահա, մեր կենդանի կատարումը 2015 թ-ից։ Maneskin-ի երգը թողարկվել է 2021-ին։ Հարկ է նաեւ նշել, որ Maneskin-ը ստեղծվել է 2016 թ-ին, այնպես որ մենք ոչ մի կերպ չէինք կարող կրկնօրինակել նրանց աշխատանքը։ Ի դեպ, մենք, իսկապես, հավանում ենք նրանց»,-պարզաբանել է Nemra-ն։

Հիշեցնենք, որ Nemra խումբն այս տարի նշեց հիմնադրման 11-ամյակը։ 



© NEWS.am STYLE