Գարիկ Պապոյանն ու Լյուսին նոր՝ MIMOD խմբի կազմում ներկայացրել են առաջին երգն ու տեսահոլովակը (VIDEO)

13:35   5 օգոստոսի, 2023

Գարիկ Պապոյանը ներկայացրել է իր նոր խումբը՝ MIMOD-ը, եւ դրա կազմում նոր տեսահոլովակ՝ «Չկա» երգի հիման վրա։ Երգի երաժշտության հեղինակը Գարիկն է, երաժիշտը խոսքերը համահեղինակել է D'Litte-ի հետ։ 

Ավելի վաղ, երբ Գարիգն իր ինստագրամյան էջում հայտնել էր նոր խմբի մասին, շատերը փորձում էին կռահել, թե ով է լինելու խմբի վոկալիստը։ Ոմանք ակտիվորեն նշում էին հումորիստ-երաժիշտի կնոջ՝ Մարիաննայի անունը, սակայն ինչպես տեսահոլովակից պարզ դարձավ, խմբի վոկալստը Լյուսին է։ 

Տեսահոլովակը վառ է, ինչպես գույների, այնպես էլ խմբի անդամների հագուստով պայմանավորված։ Հատկապես գերակշռում են կանաչը, նարնջագույնն ու դեղինը։ Երգչուհու հանդերձանքի մեջ հետաքրքիր է դիմակի տեսկով «դիմահարդսարումը»։ Կոստյումների հեղինակը Նարինե Մարկոսյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամային Հայրապետյանը։ 



© NEWS.am STYLE