ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դուստրը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան նախընտրական փուլին

15:07   5 օգոստոսի, 2023

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարե Քերոբյանը, մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի համար անցկացվող հայաստանյան նախընտրական փուլին։ Դստեր մասնակցության մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վահան Քերոբյանի կինը՝ Մարիամ Հարությունյանը։ Նա Նարեի լուսանկարն է հրապարակել նախընտրական փուլի մասնակցությունից։ Մեկ այլ հրսպարակմամբ Մարիամը ցուցադրել է Ալիշա Քիզի Fallin երգի կատարումը՝ դստեր մեկնաբանությամբ, որն արժանացել է դրական արձգանքների։

363379333_6622954957770730_7356097092059285455_n.jpg (187 KB)

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով։ Հայտերի վերջնաժամկետը հուլիսի 23-ն էր։  Հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրությամբ։ 



© NEWS.am STYLE