Շարունակում է նիհարե՞լ․ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի կազմվածքն այժմ

11:33   6 օգոստոսի, 2023

«Կատարելությունը սահմաններ չունի»․ ըստ երեւույթին հենց այդպես է մտածում Քիմ Քարդաշյանը եւ շարունակում է աշխատել իր կազմվածքի վրա։

24862-1.jpg (111 KB)

Նախօրեին մոդելը ընթրիքի է հրավիրել դստեր՝ Նորթի բասկետբոլի թիմին։ Քիմն ընտրել է մուգ կանաչ կոմբինեզոն, որը լրացրել է կենդանական պրինտով պայուսակով։ Չենք կարող չնկատել ռեալիթի շոուի աստղի կազմվածքը։ Քիմ, այս ամենը մարզումներն են, չէ՞:

54125.jpg (85 KB)

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի անձնական կյանքին հետեւում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Ամեն անգամ, երբ աստղը ներկայանում է հանրությանը տղամարդու ընկերակցությամբ, նրան վերագրվում են նոր սիրավեպ: Վերջերս ինսայդերները հայտնել էին, որ բազմազավակ մայրը սիրահարված է մեկին, ում ինքնությունը չի հաղորդվում։ Կրակի վրա յուղ լցրեց The Kardashians-ի թողարկումը, որտեղ Քիմն ակնարկում է, որ իր սիրտն իսկապես զբաղված է։

Լուսանկարները՝ ShotbyNYP/BACKGRID



© NEWS.am STYLE