10:14 8 օգոստոսի, 2023Երկարատեւ հիվանդությունից հետո 58 տարեկանում մահացել է լուսանկարիչ Բրայան Ռենդալը՝ հայտնի հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոքի նշանածը։ Նա տառապում էր ամիոտրոֆիկ սկլերոզով, հազվադեպ հիվանդություն, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Այս ախտորոշմամբ կյանքի միջին տեւողությունը երկուսից հինգ տարի է, սակայն նա ապրել է ավելի քան կես դար, գրում է PEOPLE-ը։
Բրայանի մտերիմները հարգում էին հիվանդությունը գաղտնի պահելու նրա ցանկությունը։
Բրայանի ընտանիքն իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին եւ բուժքույրերին՝ հիվանդության դեմ պայքարում իրենց անխոնջ ջանքերի համար։ Նրանք նաեւ խնդրել են իրենց չխանգարել, որպեսզի սգան եւ հրաժեշտ տան նրան։
Սանդրա Բալոքը եւ Բրայան Ռենդալը հանդիպել են 2015 թվականին, իսկ ավելի ուշ հայտարարել են իրենց սիրավեպի մասին։ Զույգը սկսել է միասին ներկայանալ տարբեր միջոցառումների։ Բայց նրանք չէին շտապում գրանցել ամուսնությունը, քանի որ Սանդրայի համար, ըստ նրա, գլխավորը եղել է նվիրված զուգընկեր եւ մայր լինելը, այլ ոչ պաշտոնական թղթերը։