Խնձորի քացախ՝ նիհարելու արդյունավետ եւ էժան միջոց

22:06   8 օգոստոսի, 2023

Խնձորի քացախը վերածնունդ է ապրում սոցիալական ցանցերում՝ Google-ի որոնումների հսկայական աճով, ինչպես նաեւ TikTok-ում միլիոնավոր դիտումներով: Համարվում է, որ այս «հրաշք դեղամիջոցը» օգնում է գրեթե ամեն ինչում՝ քաշի կորստից մինչեւ պզուկների բուժում: NEWS.am STYLE-ը փորձել է պարզել խնձորի քացախի դրական ու բացասական կողմերը։

Որո՞նք են խնձորի քացախի հնարավոր օգուտները

Քացախն ունի բազմաթիվ ենթադրյալ առողջական առավելություններ: Մասնավորապես, խնձորի քացախը կարող է օգնել հավասարակշռել արյան շաքարի մակարդակը: «Կան որոշ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ ուտելուց առաջ խնձորի քացախ ընդունելը նվազեցնում է գլյուկոզայի արձագանքը:

ук.jpg (97 KB)

Խնձորի քացախը կարող է օգնել նիհարելուն։ Արյան շաքարի ավելացումը կարող է նաեւ հանգեցնել մարմնում ինսուլինի ավելցուկ արտազատման, ինչը կարող է մարմնին ավելի շատ ճարպ կուտակելու ազդանշան: Օգնելով պահպանել արյան շաքարի մակարդակը կայուն՝ խնձորի քացախը կարող է օգնել ձեզ խուսափել ինսուլինի ավելցուկային արտազատումից եւ, հետեւաբար, ժամանակի ընթացքում օգնել քաշի կորստին եւ քաշի պահպանմանը:

Իհարկե, քացախը չի կարող փոխարինել հավասարակշռված սննդակարգին եւ մարզումներին։

Բարելավում է մարսողությունը

Թթվությունն օգնում է քայքայել սնունդը, ուստի խնձորի քացախը կարող է օգնել մարսողությանը ստամոքսի թթվայնության ցածր մակարդակ ունեցող մարդկանց համար: Ուտելուց առաջ փոքր քանակությամբ խնձորի քացախի ընդունումը նպաստում է թթվային միջավայրին, եւ մեր մարմինը ավելի լավ է քայքայում սպիտակուցները՝ նպաստելով մարսողությանը:

Միֆ. խնձորի քացախը կարող է օգնել սնկային վարակների դեպքում

Թեեւ որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ խնձորի քացախը կարող է արգելակել Candida-ի աճը լաբորատոր պայմաններում, չկան վերջնական ապացույց, որ խնձորի քացախն արդյունավետ է մարդու մարմնում սնկային աճը վերահսկելու համար: Այդ իսկ պատճառով սնկային վարակը բուժելու համար մի ապավինեք տնական միջոցներին, ինչպիսին է քացախը:

Միֆ. խնձորի քացախը կարող է օգնել պայքարել պզուկների դեմ

Ենթադրվում է, որ խնձորի քացախն ունի որոշ հակաբակտերիալ եւ հակաբորբոքային հատկություններ, այդ իսկ պատճառով որոշ մարդիկ կարող են օգտագործել այն պզուկների բուժման համար: Այնուամենայնիվ, չկա որեւէ ապացույց, որը հաստատում է քացախի արդյունավետությունը պզուկների բուժման մեջ, եւ, հետեւաբար, ավելի լավ է օգտագործել ապացուցված արտադրանքները, ինչպիսիք են ռետինոիդը, բենզոիլ պերօքսիդը եւ սալիցիլաթթուն:

Խնձորի քացախը կարող է բարելավել ձեր մազերի առողջությունը

Խնձորի քացախը կարող է օգնել հավասարակշռել գլխի pH-ն եւ պայքարել թեփի դեմ: Այն ունի շերտազատող հատկություն՝ շնորհիվ խնձորաթթվի պարունակության, որը մեղմորեն մաքրելով գլխամաշկը կարող է օգնել նվազեցնել մահացած բջիջների կուտակումը: Սա կարող է աջակցել մազերի կուտիկուլին եւ դրանով իսկ բարելավել մազերի ընդհանուր վիճակը:

Vogue-ի առողջության խմբագիր Հաննա Քոութսը կիսվել է խնձորի քացախի հետ կապված իր փորձով։ Նա նախընտրում է ամեն առավոտ մաքուր խնձորի քացախ խմել, սակայն բժիշկներն այլ բան են խորհուրդ տալիս։ ACV-ի միակ բացասական կողմը ատամի էմալի պոտենցիալ էրոզիան է: Այդ կապակցությամբ խորհուրդ է տրվում խառնել ջրի հետ՝ 1-2 ճաշի գդալ 15-30 մլ ջրին՝ ուտելուց առաջ կամ հետո։

Հաննայի խոսքով՝ ինքը նկատել է, որ քացախն օգնում է կարգավորել քաղցը։ «Ես քաղց եմ զգում հենց այն ժամանակ, երբ պետք է (ճաշ, ընթրիք), ինչը հանգեցնում է ավելի քիչ խորտիկների»: Բացի այդ, քացախն օգնել է նրան հաղթահարել փքվածությունը։ «Իմ մարսողական համակարգը զգում է, որ այն լավ է մարսում (կերակուրը)»:



© NEWS.am STYLE