«Հեքիաթային քաղաք» սերիալի աստղ Նարի Երգաինարսյանը հպարտանում է իր հայկական ծագմամբ

11:04   10 օգոստոսի, 2023

«Հեքիաթային քաղաք» սերիալի աստղ Նիրի Երգաինարսյանը պատմել է իր ընտանեկան կյանքի եւ այն մասին, թե որքան հպարտ է իր հայկական ժառանգությամբ:

Դերասանուհու հայրը Հայաստանից է, իսկ ամուսինը՝ Պատրիսիոն՝ արգենտինացի, ուստի նա կրել է տարբեր մշակույթների ազդեցությունը։

Նարին եւ Պատրիսիոն ամուսնացել են անցած ամառ Իսպանիայում, սակայն հեռուստաաստղը որոշել է չվերցնել ամուսնու՝ Կասինոնի ազգանունը։ «Իմ սեփականը բավականին երկար է, եւ բացի այդ, ես շատ հպարտ եմ դրանով», - RTE Guide-ին տված հարցազրույցում ասել է նա:

«Իռլանդիայում շատ փոքր հայկական համայնք կա։ Ես ծանոթ եմ նրա անդամների մեծ մասին եւ պարբերաբար մասնակցում եմ միջոցառումներին»,- նշել է Նարին։ «Ես ծնվել եմ Իռլանդիայում, մայրս իռլանդացի է, եւ մեծացել եմ որպես իռլանդացի, բայց մշակութային առումով Հայաստանն ազդել է իմ մեծացման վրա»:



© NEWS.am STYLE