Մարիամ Մելիքյանի դուստրը հիվանդանոցում է

11:05   10 օգոստոսի, 2023

Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը երեկ տեսանյութեր է հրապարակել, որոնցում դստեր հետ գտնվում է հիվանդանոցում։ 

Instagram սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում տեղադրված կադրերում Մարիամը պատմում է, որ ավագ դստերը՝ Միլային բարձր տաքությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ է կատավում փոքրիկի հետ։ Ավելի ուշ դերասանուհին հետեւորդներին հայտնել է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ աղջնակի արյան մեջ ինֆեկցիա կա։ Սակայն փոքրիկի բարձր ջերմության պատճառն այդպես էլ անհայտ է մնացել։ 



© NEWS.am STYLE