19:10 13 օգոստոսի, 2023Իր էքստրավագանտ դիզայնով հայտնի Balenciaga-ն ներկայացրել է եւս մեկ արտասովոր առաջարկ՝ Hourglass XS պայուսակներ մետաղի գույնով։
Հասանելի է եւ՛ արծաթագույն, եւ՛ ոսկեգույն, Hourglass Metal XS պայուսակները պատրաստված են 100% արույրից, կշռում են մոտավորապես 956 գրամ եւ լիովին գործունակ են, քանի որ երեսպատված են Nappa գառան մորթով: Դրանք արժեն մոտ 21500 դոլար։

Պայուսակն ունի նույն չափերն ու ֆունկցիոնալությունը, ինչպես ցանկացած այլ Hourglass XS մոդելը եւ գալիս է նույն անջատվող շղթայով ու մագնիսական փականով։
