Բրիտանացի երկվորյակներն ավելի քան 200 000 դոլար են ծախսել Բարբի տիկնիկի տեսք ունենալու համար

23:17   15 օգոստոսի, 2023

Բրիտանացի երկվորյակներ Դեյզի եւ Դոլլի Սիմփսոններն ավելի քան 200 հազար դոլար են ծախսել՝ իրենց կրծքերը, հետույքները, քթերը եւ հեշտոցները վերափոխելու համար, որպեսզի նմանվեն Բարբի տիկնիկին:

«Նախքան ինչ-որ բան անելը մենք սովորական տեսք ունեինք,- Caters News-ին ասել է Դոլին:- Մենք մեզ կանացի չէինք զգում եւ թվում էր, թե մեր արտաքինը չի համապատասխանում մեր անհատականությանը կամ ոճին: Մենք նախընտրում ենք նմանվել Բարբի տիկնիկներին»։

ezgif.com-webp-to-jpg - 2023-08-15T120404.433.jpg (117 KB)

2020 թվականից աղջիկները բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների են ենթարկվել, այդ թվում՝ կրծքի մեծացում, լաբոպլաստիկա, ռինոպլաստիկա եւ BBL (բրազիլական հետույք): Շիկահեր զույգը նաեւ փոխել է իր տեսքը բոտոքսի, վինիրների եւ ֆիլերների, ինչպես նաեւ շուրթերի, կզակի, այտերի եւ ծնոտների լրացուցիչ կոսմետիկ պրոցեդուրաների միջոցով։

Բարբի դառնալը եղել է դուետի ընդհանուր երազանքը դեռեւս փոքր տարիքից։

бл.jpg (47 KB)

«Մինչ մենք սկսել էինք պրոցեդուրաներ եւ վիրահատություններ անել, մենք բավականին անվստահ էինք մեր արտաքինի հարցում», - խոստովանել է Դոլլին՝ հավելելով, որ ինքն ու Դեյզին երեւակայել են իրենց մանկության մեծ մասը Բարբի լինելու մասին: «Մեզ միշտ դուր են եկել վառ շիկահերները՝ զարմանալի արեւայրուքով եւ մեծ կրծքերով, որոնք նման են տիկնիկների», - ասել է նա:

Դեյզին եւ Դոլին մեծացել են՝ հավատալով, որ արեւայրուքով մաշկ, մեծ կրծքեր եւ սլացիկ մարմին ունեցող կանայք գեղեցկության մարմնացումն են:



© NEWS.am STYLE