Dior-ը թողարկել է նոր բույր՝ J'Adore L'Or, որը ստեղծել է պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը:
Օծանելիքը 1999 թվականին նորաձեւության տան կողմից թողարկված օրիգինալ J'adore flanker-ի նորամուծությունն է, որն այժմ վերաիմաստավորվել է ավելի մեղմ ու տաք տեսակի բույրով:
Բաղադրիչները ներառում է նարնջի ծաղիկ, որը բուրմունքին հաղորդում է էլեգանտ եւ կանացի լիություն: Միեւնույն ժամանակ, հասմիկի գրանդիֆլորան համակցվել է նուշի, մանգոյի եւ բանանի հետ՝ ավելացնելով մրգային ու ծաղկային հատկություններ: Բույրն ավարտին է հասցնում centifolia rose-ն, որն ավելացնում է վարդի հզոր բուրմունք:
«Ես ուզում էի J’adore aura-ից անցնել J’adore gold», - ասել է Dior Fragrance Creation-ի տնօրեն Քյուրքջյանը: «Ես ուզում էի այս ծաղկային նշանի մաքրության շեշտադրումներ տալ՝ ուռճացնելով ծաղիկների ուրվագծերը՝ դուրս բերելով դրանց բոլոր նրբությունները եւ սահմանելով հեղուկ ոսկի պատող նոր հյուսվածք»:
Բրենդը, որը լիցենզավորված է ֆրանսիական կոսմետիկ հսկա LVMH-ի կողմից, նախկինում աշխատել է Eau Noire-ի եւ Cologne Blanche-ի հայ պարֆյումերի հետ։
Քյուրքջյանը շարունակում է ղեկավարել Maison Ֆրենսիս Քյուրքջյանի համանուն բիզնեսը, որը նույնպես LVMH ապրանքանիշերի ցանկի մաս է կազմում: Նա օծանելիքի տունը հիմնել է իր բիզնես գործընկեր Մարկ Չայայի հետ 2009 թվականին։
Քյուրքջյանն առավել հայտնի է 1995 թվականին Jean Paul Gaultier-ի համար Le Male արական բուրմունք ստեղծելով եւ 2016 թվականի հունվարին Baccarat Rouge-ի համար: