Իրինա Այվազյանի կտրուկ ոճափոխությունը, Վիկտորիա Սահակյանի նոր սանրվածքը եւ Instagram-ի արձագանքը (VIDEO)

13:05   21 օգոստոսի, 2023

Ամառը ոչ միայն շոգ է եւ հանգստի ձգտումով լի, այլեւ ոճափոխությունների մի նոր փուլ։ Դերասանուհիներ Իրինա Այվազյանն ու Վիկտորիա Սահակյանն առաջին փուլով, կարծես, արդեն անցել են ու դիմել վերջինին՝ փոփոխությանը։ Իրինան իր շագանակագույն վարսերը կտրուկ գունաբացել է՝ դրանք դարձնելով շիկամոխրագույն, ինչը դերասանուհու հետեւորդների շրջանում տարատեսակ կարծիքների տեղիք է տվել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Oh Irina (@irinaayvazyaan)

Ոմանք շատ են հավանել նոր, ինքնատիպ երանգը, որոշները կարծում են՝ Իրինային գույնը մեծացրել է՝ նախապատվությունը տալով նրա մազերի բնական երանգին։ Դերասանուհին եւս անդրադարձել է իր նոր կերպարի շուրջ ստեղծված քննարկումներին՝ նշելով․ «Չեմ ծերացել, անտանելի սիրուն եմ»։

368565426_1050893616319719_7917128496745511540_n.jpg (137 KB)

Վիկտորիա Սահակյանն էլ որոշել է թարմացնել սանրվածքը՝ մազերն ավելի կարճ կտրելով։ Երանգային փորձարկումներ այս անգամ, սակայն, չի կատարել։ Հետեւորդներն էլ աջակցել են նրան դրական էմոջիներով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Victoria Sahakyan (@victoreeah)



© NEWS.am STYLE