Նրբագեղ topless. Մայլի Սայրուս VS Քենդալ Ջեններ

22:16   21 օգոստոսի, 2023

Մայլի Սայրուսը սեւ ու սպիտակ ցնցող լուսանկարների շարք է հրապարակել։ Իր գալիք սինգլի գովազդային արշավի շրջանակում 30-ամյա երգչուհին Instagram-ում հրապարակել է կադրեր, որտեղ կիսամերկ կեցվածք է ընդունել սպիտակ վերնաշապիկով եւ լայն ջինսով:

ezgif.com-gif-maker (5).jpg (95 KB)

Flowers-ի հիթմեյքերն իր մարզված որովայնը ցուցադրել է սպիտակ վերնաշապիկի ներքո, որն ամրացված է միայն մեկ կոճակով:

ezgif.com-gif-maker (6).jpg (94 KB)

Պարզվել է՝ լուսանկարները նրա նոր սինգլի ֆոտոշարքից են։ «Used To Be Young. օգոստոսի 25-ին»,-կից գրել է երգչուհին։

Միեւնույն ժամանակ, Քենդալ Ջենները նույնպես հրաժարվել է ներքնազգեստից Calvin Klein-ի գովազդի համար: «Ես սիրում եմ կանացիություն ավելացնել տղամարդկանց հագուստին»,-PEOPLE-ին ասել է 26-ամյա սուպերմոդելն ու Calvin Klein-ի ապրանքանիշի դեսպանը:

кел.jpg (39 KB)

Ջենների երեք կերպարներից ամենահիշարժանը առանց վերնաշապիկի տեսքն էր։ Առանց վերնաշապիկի կոստյումը՝ լայն տաբատով, պարզ շքեղ գոտիով եւ հիանալի կոշիկներով, ստեղծել են անդրոգեն տեսք, որը համադրվում է Ջենների ոճի զգացումի հետ, ինչպես նաեւ համապատասխանում Քելվին Քլայնի ուժի փիլիսոփայությանը:

кел1.jpg (27 KB)



© NEWS.am STYLE