23:33 21 օգոստոսի, 2023«Մալիբուի փրկարարները» սերիալի աստղ Կարմեն Էլեկտրան, որն այժմ OnlyFans-ի մոդել է, գտել է մի հնարամիտ սողանցք՝ շրջանցելու Instagram-ի մերկության գրաքննությունը փոքր-ինչ խմբագրումներով, եւ այս ամենը նրա համար, որ կարողանա գովազդել մեծահասակների համար նախատեսված իր բովանդակությունը:
Посмотреть эту публикацию в Instagram
51-ամյա Էլեկտրան կիսվել է մի քանի մերկ լուսանկարներով, բայց ինտիմ հատվածներում մի փոքր լղոզված տարբերակով, որպեսզի իր գրառումը չնկատվի սոցիալական մեդիայի հարթակի կողմից:
Free the Nipples շարժումը չկարողացավ համոզել Instagram-ին հեռացնել գրաքննությունը: Մինչդեռ Էլեկտրան ամեն ինչ անում է իր մարմինը ցուցադրելու համար, բացառությամբ պտուկների, ինչը մի փոքր անհեթեթ տեսք ունի։
Էլեկտրան դարձել է փոփ մշակույթի եւ սեքս-խորհրդանիշ 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին՝ «Մալիբուի փրկարարները», «Ամուսնացած՝ երեխաների հետ» եւ «Շատ սարսափելի ֆիլմ» հեռուստասերիալներում հայտնվելուց հետո: