Սիրուշոն նորություն ունի

12:05   22 օգոստոսի, 2023

Երգչուհի Սիրուշոն ակտիվորեն համատեղում է աշխատանքային առօրյան ու անձնական կյանքը։ Երեք երեխաների մայրիկը շարունակում է հանդես գալ բացօթյա համերգներով, զբաղվել իր բրենդի աշխատանքներով ու ներկայանալ նոր տեսականիով, սակայն երկրպագուները տեւական ժամանակ է՝ նրանից նոր երգ էին սպասում։ Այսպիսով, երգչուհին շուտով կարդարացնի նաեւ այդ սպասելիքները։ Ինստագրամյան էջում Սիրուշոն հայտնել է նոր ստեղծագործության մասին, որը կոչվում է «Դոնիկ»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)


«Հոգիս ու միտքս հանգիստ չեն, ինչպես յուրաքանչյուր սրտացավ հայինը… Տեւական ժամանակ է՝ չեմ ներկայացրել նոր ստեղծագործություններ. ցանկություն ու սիրտ չկա։ Բայց նաեւ գիտակցում եմ, որ պետք է աշխատել։ Հուսով եմ՝ իմ նոր աշխատանքներով կոգեւորեմ, կհուզեմ ու, գոնե, մի քիչ դրական զգացողություններ կարթնացնեմ մարդկանց մեջ…»,-գրել է նա։

Նորությունը ոգեւորել է Սիրուշոյի հետեւորդներին, որոնք պնդում են, որ երգչուհու ստեղծագործությունների կարիքը միշտ կա։ 



© NEWS.am STYLE