Yerevan Music Night 2023-ի հատուկ հյուրը հայտնի երգչուհի MARUV-ն է

12:50   23 օգոստոսի, 2023

Սեպտեմբերի 2-ին Երեւանում տեղի կունենա Yerevan Music Night 2023 միջոցառումը, որի հատուկ հյուրը միջազգային երգչուհի MARUV-ն է։ MARUV-ն արդեն Երեւանում է եւ իր հանգիստն անց է կացնում քաղաքի հյուրանոցներից մեկում։

Ուկրաինական ծագում ունեցող երգչուհին հասցրել է գրավել համաշխարհային մի շարք բեմեր եւ ձեռք բերել լսարան աշխարհի տարբեր վայրերից։

369977712_833427198498796_4672198419674337087_n.jpg (95 KB)

Երգչուհին ստեղծագործում է փոփ և էլեկտրոնային երաժշտության ժանրում։ Հայտնի է՝ Drunk Groove, Focus On Me, Sad Song երգերով։ 2019 թվականին MARUV-ը պետք է ներկայացներ Ուկրաինան «Եվրատեսիլ» երգի մրցույթում, սակայն որոշ հանգամանքների բերումով ելույթը չեղարկվեց։ Չնայած դրան՝ «Եվրատեսլի» համար ներկայացվող Siren Song երգը հաղթեց միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։ 

Yerevan Music Night 2023 տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Շառլ Ազնավուրի հապարակում։ Մուտքն անվճար է։



© NEWS.am STYLE