Մալենան՝ թրենդային «դպրոցականի» ոճում (ֆոտո)

12:10   24 օգոստոսի, 2023

Այսօր նորաձեւություն կարող ես թելադրել, նույնիսկ, դպրոցական նստարանից, կամ աշակերական կերպարները դպրոցից բերել առօրյա՝ համադրելով նորաոճ մոտեցումներով: 

367538089_239435455731405_8395583142281763519_n.jpg (218 KB)

Երեւանի ամենահայտնի դպրոցականներից մեկը՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, իր հասակակիցների շրջանում, միանշանակ, նորաձեւություն թելադրողներից է: Ինստագրամյան իր նոր լուսանկարներում երգչուհին ցուցադրել է ինքնատիպ Back to school կերպար՝ ջինսե տոպն ու շրջազգեստը համադրելով սպիտակ կարճ վերնաշապիկի հետ: Դպրոցական այս լուքն ամբողջացրել են փողկապն ու սպիտակ զուգագուլպաները: 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Maléna (@malenamalenah)

Երգչուհու հետեւորդներն, ինչպես միշտ, հիացմունքով են արձագանքել նրա հերթական կերպարին՝ աջակցելով դրական մեկնաբանություններով



© NEWS.am STYLE